

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2014թ. գերակա խնդիրներից է Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման» ծրագրով կիրականացվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքներ, որի արդյունքում կսկսվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկը լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները: Արդյունքում կմշակվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտագության բարձարցման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը և կսկսվեն դրանց ներդրման աշխատանքները:
Հունվար 10, 2014 at 10:58
