ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014թ. երկու նախագիծ կներկայացնի կառավարության հաստատմանը

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014թ. երկու նախագիծ կներկայացնի կառավարության հաստատմանը

ԷկոԼուր

Հունվարի 9-ին գործադիրը հաստատեց ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը: Ըստ ծրագրի` մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կառավարության հաստատմանը կներկայացվեն ««Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Սևանա լճին վերաբերող որոշման նախագիծը նախատեսում  է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության,  վերարտադրման և օգտագործման միջոցառումների կատարման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, հիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբավայրերի բարեկարգման և անխափան աղբաթափման, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ԱՊ գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների կատարման ապահովում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է լավագույն հասանելի մեթոդների կիրառման խթանում, որոշակի հասկացությունների համապատասխանեցում Եվրամիության  դիրեկտիվներին:

Հունվար 13, 2014 at 10:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր