

ԷկոԼուր
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն բնության պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, էներգաարտադրության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում: Հունվարի 16-ին գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Բացի վերոնշյալ ոլորտներից երկու երկրները կհամագործակցեն ներդրումային քաղաքականության, մեքենաշինության, ծառայությունների, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և տարանցման, ապակեգործության, քաղաքացիական շինարարության, տարածաշրջանային զարգացման ուղղություններով: Այդ նպատակով կստեղծվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական Միջկառավարական Հանձնաժողով, որի հիմնական նպատակն է լինելու Համաձայնագրի գործունեության և նրա կիրառման ընթացքում ծագող բոլոր հարցերի քննարկումն ու հետևումը:
Հունվար 20, 2014 at 16:59
