

ԷկոԼուր
Հունվարի 17-ին` Մոսկվայում, «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջև ստորոգրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելու մասին առուվաճառքի պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այսուհետ 100 տոկոսով հանդիսանում է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը և վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»: Այս մասին գրված է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասի արժեքը կազմում է 63,333.9 միլիարդ դրամ:
Հունվար 21, 2014 at 16:04
