Միջինասիական ընձառյուծի գիշերային ճանապարհորդությունը Սյունիքում

Միջինասիական ընձառյուծի գիշերային ճանապարհորդությունը Սյունիքում

ԷկոԼուր

Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի (WWF-Armenia) փորձագետներին հաջողվել է նկարահանել  բացառիկ կենդանուն` միջինասիական ընձառյուծին: Այս մասին տեղեկանում ենք WWF – Armenia-ի մամլո հաղորդագրությունից: 

Նկարահանումների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ 2012 թ-ին ընձառյուծի բնակության վայրերում տեղադրված տեսախցիկը արձանագրել է միայն հետքերը: 2013 թ-ի սեպտեմբերին լուսանկարի վրա հայտնվել է արու ընձառյուծը: Տեսախցիկը նկարահանել է նրան ամբողջությամբ: Սեպտեմբերի վերջին տեսախցիկում հայտնվել է նաև երիտասարդ էգը: 

WWF-ը հույս է հայտնում, որ ընձառյուծի պահպանմանն ուղղված  երկարատև գործունեությունը, վերջապես, հանգեցրեց սպասվելիք հաջողությանը, և ընձառյուծը, որը այժմ գտնվում է անհետացման եզրին, կզբաղեցնի իր արժանի տեղը հարավային անտառների հարուստ աշխարհում: Մենք եւս հույս ունենք, որ որսագողերը, որոնք սպանեցին WWF-ի առաջին ֆոտոաստղին` ընձառյուծի հղի էգին, չեն գտնի ընձառյուծի նոր զույգին` անկախ իրենց զբաղեցրած եւ պահպանված պաշտոններից և ունեցած հնարավորություններից: 

Լուսանկարները` WWF-Armenia-ի <<Ընձառյուծի պահպանման վերաբերյալ>> ծրագրի համակարգող Ալեքսանդր Մալխասյանի

Հունվար 31, 2014 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր