Հայաստանում հիդրոէլեկտրակայանների կառուցումը հետաքրքրել է չեխական բանկին

Հայաստանում հիդրոէլեկտրակայանների կառուցումը հետաքրքրել է չեխական բանկին

ԷկոԼուր

Հայաստանում հիդրոէլեկտրակայանների կառուցումը հետաքրքրել է չեխական բանկերին: Այս մասին հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը:

«Բանկերը հետաքրքրություն են ունեցել մեր Հայաստանի նկատմամբ հիդրոկայաններ կառուցելու, եւ ունենք արդեն առաջին ներդրումային ծրագիրը` չեխական Կրեդիտնի բանկի: Եւ այս այցով ես կարծում եմ` մենք կկարողանանք բավականին հետաքրքիր ներդրումներ բերել Հայաստանի հիդրոէներգետիկան զարգացնելու համար»,- ասել է Նաիրա Նահապետյանը:

Հայ-չեխական գործարար համաժողովը տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օրերս Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Փետրվար 03, 2014 at 11:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր