Նախարարի պարզաբանումները խճճում են իրավիճակը

Նախարարի պարզաբանումները խճճում են իրավիճակը

ԷկոԼուր

Արարատյան հարթավայրի ստորերկրյա ավազանից վերցվում է տարեկան 928 հազար խմ/վ ջուր: Այս մասին սույն թվականի հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` հերքելով մամուլում շրջանառվող տեղեկատվությունը թույլատրելի 1 միլիոն խմ/վ վերաբերյալ: Նախարարը նաեւ նկատել է, որ 1 մլն խմ/վ ցուցանիշը ճշգրտման կարիք ունի, և այն կհստակեցվի միայն ընթացող հիդրոերկրաբանական ուսումնասիրություններից հետո, ինչը Հայաստանում չի իրականացվել անկախացումից ի վեր:

Նախարար Արամ Հարությունյանը մոռացել է նշել, որ Արարատյան հարթավայրի գրունտային եւ ստորերկրյա  ջրերի պաշարները  կազմում են ընդամենը 800 000 խմ, եւ որ Նախարարության կողմից ջրօգտագործման համար տրված թույլտվությունները գերազանցում են այդ ջրաքանակը, ինչի հետեւանքով ռիսկերը դարձել են  անկառավարելի:

Փետրվար 03, 2014 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր