

ԷկոԼուր
«Ավելի բարեկարգ Երևան» ծրագիրը լայն գովազդվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Գովազդի համար առանձնացված են հատուկ միջոցներ: Ամենուր կարելի է տեսնել կառուցվող շինություններ` պարուրված «Ավելի բարեկարգ Երևան» գովազդային պաստառներով: Նմանապես, Հալաբյան փողոցի մայթի վրա, այսինքն, հետիոտնի ճանապարհին, կառուցվում է անճոռնի բետոնե կառույց՝ փակված «Ավելի բարեկարգ Երևան» վահանով: Սա ժամանակավոր կրպակ չէ, և նրան պետք է համապատասխանեցվեն բոլոր համապատասխան ենթակառուցվածքները և հաղորդակցության միջոցները, որոնք, իրենց հերթին, նույնպես պետք է ունենան թույլտվություններ:
Մենք չենք ցանկանում կասկածի տակ դնել մեր քաղաքապետի այն համոզմունքները, որ այն, ինչ անում է քաղաքապետարանը օրինական է: Եվ շինարարությունը, և տրամադրված թույլտվությունները կարող են լինել օրինական, եթե միայն կառուցվող օբյեկտի նկատմամբ կայացված է, օրինակ, քաղաքական որոշում` համաձայնեցված խմբակցությունների, կուսակցությունների հետ և այլն: Ի՞նչ կարող է դա լինել: Սպասենք շինարարության ավարտին և շենքի վրա համապատասխան գրության հայտնվելուն:
Փետրվար 04, 2014 at 12:55
