Սեւանում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագրին արձագանքում է հիդրոլոգ Քնարիկ Հովաննիսյանը

Սեւանում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագրին արձագանքում է հիդրոլոգ Քնարիկ Հովաննիսյանը

ԷկոԼուր 

ԷկոԼուրը շարունակում է հրապարակել արձագանքները Սևանում ձկնաբուծարաններ ստեղծելու ծրագրի վերաբերյալ: Կարդացեք, հիդրոլոգ Քնարիկ Հովաննիսյանի արձագանքը.

«Այս ծրագրի իրականացման գործընթացում հանրապետության  տարածքի մեծ մասը կհայտնվի ջրահաշվեկշիռային հավասարակշռության կորստի ռիսկի առջև: Չէ որ հայտնի է, որ Սևանա լճում ջրի մակարդակի վիճակից կախված է ինչպես շատ գետերի ջրային ռեժիմը, այնպես էլ մեր երկրի կենտրոնացված ջրամատակարարման հիմնական աղբյուր հանդիսացող ստորերկրյա ջրային ավազանի վիճակը : Պետք է հաշվի առնել նաև անընդհատ առաջացող, ոչ միշտ համոզիչ անհրաժեշտությունը՝ լճից բացթողումների ավելացումը, ինչը նույնպես վատ է անդրադառնում լիճ թափվող գետերի թողքի չափի վրա: Բայց բիզնես-նախագծի իրականացման դեպքում ամենալուրջ ռիսկը ստորերկրյա աղբյուրների ջրի որակի վատացումն է, ինչը, իմ կարծիքով, անխուսափելիորեն կհանգեցնի բարձրորակ խմելու ջրերի աղտոտմանը, որոնք առանց լրացուցիչ մշակման օգտագործվում են բնակչության ջրամատակարարման նպատակներով:

Կարծում եմ, որ ծրագրի իրականացման հետ կապված որոշում ընդունելը պետք է ուղղորդվի լուրջ հաշվարկներով՝ համեմատելով սպասվելիք ռիսկերը և օգուտները և՛ տնտեսական, և՛ էկոլոգիական տեսանկյուններից: Չէ որ ստորերկրյա աղբյուրների աղտոտման դեպքում  հարկ կլինի զբաղվել դրանց մաքրման խնդրով անհրաժեշտ խմելու որակի չափանիշներին հասցնելու համար: Իսկ դա շատ թանկարժեք զբաղմունք է: Այդ իսկ պատճառով ողջամիտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է խնդրի լուրջ մասնագիտական քննարկում»: 

Փետրվար 05, 2014 at 11:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր