ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանն անարդյունավետ է կառավարվում

ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանն անարդյունավետ է կառավարվում

ԷկոԼուր 

ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանն անարդյունավետ է կառավարվում: Այս մասին նշված է նախարարության մշակած Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգի ներածության մեջ:

Նշենք, որ «Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը ներկայացված է կառավարության հաստատմանը,   որի ընդունմամբ Հայաստանում կներդրվի բնապահպանական խնդիր­ների ռազմավարական պլանավորման  համակարգ, որը հնարավորություն կտա երկրում իրականացնել բնապահպանական արդյունավետ քաղաքականություն:

Հայեցակարգում որպես Հայաստանում էկոլոգիական հիմնական խնդիրներ թվարկված են հետեւյալները`

1. կենuական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների քայքայումը,

2. բնական ռեuուրuների,  մաuնավորապեu, Uևանա լճի ջրհավաք ավազանի անարդյունավետ կառավարումը, գերշահագործումն ու աղքատացումը, բնական ռեuուրuների հաuանելիության անհավաuարությունը, անտառների ու հողերի դեգրադացիան, անապատացումը,

3. կենuաբազմազանության կրճատումը,

4. շրջակա միջավայր արտանետումների ու արտահոuքերի uահմանային թույլատրելի չափաքանակների գերազանցումը,

5. վտանգավոր նյութերի ու թափոնների ոչ պատշաճ գործածությունը,

6. բնական ու տեխնածին աղետները,

7. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մոնիթորինգի ոչ լիարժեքությունը,

8. հաuարակության բնապահպանական հարցերի վերաբերյալ թերի  կրթվածությունն ու անբավարար իրազեկվածությունը:

 

Փետրվար 06, 2014 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր