Ռուսաստանի իշխանությունները հետապնդում են բնապահպաններին և ձերբակալում նրանց

Ռուսաստանի իշխանությունները հետապնդում են բնապահպաններին և ձերբակալում նրանց

ԷկոԼուր

Հյուսիսային Կովկասում և Կրասնոդարի երկրամասում խախտումների ուղղությամբ աշխատող բնապահպաններին հետապնդում են: Օլիմպիադայի թեժ պահին Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխի ակտիվիստ Եվգենի Վիտեշկոյին ազատազրկեցին 3 տարով: Կրասնոդարի երկրամասի դատարանի դատավոր Անդրեյ Կոննովը վերանայում էր Տուապսեի քաղաքային դատարանի դատավոր Իգոր Միլինչուկի 2013թ-ի դեկտեմբերի 20-ի որոշումը, որի համաձայն Եվգենի Վիտիշկոյի պայմանական պատիժը, որը նա ստացել էր Կուբանի նահանգապետի ամառանոցի այսպես կոչված «ցանկապատը վնասելու» գործով, փոխարինվել է գաղութում երեք տարվա ազատազրկմամբ: Եվգենի Վիտիշկոն մասնակցում էր դատին Տուապսեից վիդեոհեռարձակմամաբ: Նրան պաշտպանում էին փաստաբաններ Ալեքսանդր Պոպկովը և Մարինա Դուբրովինան: 

Դատավարությունը սկսվել է երկու ժամ ուշացումով: Դատը ընթանում էր արագ և նախորոք որոշված էր: Անդրեյ Կոննովը բավարարեց դատախազության բոլոր միջնորդությունները և աջակցեց նրա պահանջին՝ ուժի մեջ թողնել  դատավոր Միլինչուկի որոշումը: Այդ րոպեից Եվգենի Վիտիշկոն դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Օլիմպիադա-2014-ին Ռուսաստանում հայտնվեց նոր քաղբանտարկյալ՝ դատապարտված կեղծ հիմքերով իր բնապահպանական և իրավապաշտպան գործունեության համար: Ավելի վաղ իրավապաշտպան մարմինների ձեռքն էր ընկել Սոչիի ակտիվիստ Սուրեն Ղազարյանը, որը գրել էր Պուտինի պալատի հետ կապված խախտումների մասին: Այժմ նա գտնվում է Էստոնիայում քաղաքական փախստականի կարգավիճակում: 

Տեղեկատվությունը` «Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխ» ՀԿ-ի

Փետրվար 13, 2014 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր