

ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 17-ին` ժամը 14:00-ին, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի «Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում» տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարտ 03, 2014 at 12:48
