

ԷկոԼուր
Կառավարությունը մարտի 6-ին որոշում ընդունեց վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր տալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Որոշմամբ ՀՀ բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարներն իրենց իրավասությունների սահմաններում իրականացնելու են վերահսկողություն վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:
Նախկինում Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնները տեղափոխվում էին Ռուսաստան, սակայն շրջափակման պատճառով երկաթուղին փակվեց, եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են ատոմակայանի տարածքում:
Մարտ 06, 2014 at 15:55
