

armnewstv.am
Պղնձի համաշխարհային գինը մոտեցել է վերջին 3 տարում նվազագույն շեմին:
Պղնձի գինը մոտեցել է վերջին 3 տարում նվազագույն մակարդակին` կազմելով 6037 դոլար/տոննա: Փորձագետների կարծիքով սա կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ պղնձի արդյունահանումն ու մշակումը ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը և արտահանման մոտ 40%-ը: Պղնձի միջազգային գների անկման հիմնական պատճառը կապվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղելու հետ, քանի որ այդ երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ պղնձի գնի անկումը ժամանակավոր է: Այդ շուկայում նույնիսկ դեֆիցիտ կա, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա գնի վրա: Ավելին, գնի անկումը կկասեցնի ներդրումներն այս ոլորտում, ինչը կխորացնի դեֆիցիտը: Այնուամենանիվ, նույնիսկ լավատեսական գնահատականով 2012թ. պղնձի գնի մակարդակը` 8000 դոլար/տոննա, գուցե չվերականգնվի:
Մարտ 17, 2014 at 14:06
