

ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտանբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք /փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում/, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 ՀՀ դր. տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դր.՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դր.` բնությանը պատճառված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրուքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000 ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձնագրություն:
Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500 ՀՀ դր.:
Մարտ 31, 2014 at 18:23
