Ինչի՞ վրա է Բնապահպանության նախարարությունը ծախսում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փողերը

Ինչի՞ վրա է Բնապահպանության նախարարությունը ծախսում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փողերը

ԷկոԼուր

Facebook սոցիալական ցանցում հայտնվել է ստատուս «իսկական գրանտակերի»՝ ՀՀ բնապահպանության նախարարության վերաբերյալ: «Այդ միլիոններով ամբողջ Հայաստանը կարելի էր էկոլոգիապես ապահով դարձնել, սակայն արի ու տես, որ այդ գումարների պոչը բռնել չես կարող…Նրանց մասին գրեթե ոչինչ ասված չէ նաև բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում...»,-կարծում է հեղինակը: 

Նշենք, որ նախարարությունը ստանում է դրամաշնորհներ տարբեր աղբյուրներից, բայց դրանցից հիմնականը Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամն է (GEF), որը միջոցներ է տրամադրում հիմնականում  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) միջոցով: 

Մեր ուշադրությունը գրավեց «Սևանի ափամերձ տարածքների մաքրում» ծրագիրը: Եվ չնայած, որ բնապահպանության նախարարությունը ոչինչ չի գրում, ծրագրի, նրա նպատակների և խնդիրների մասին կարելի է տեղեկանալ UNDP-ի պաշտոնական կայքից: Տեղեկատվության համաձայն` ծրագիրը իրականացվել է 2012-2013 թթ., ինչի արդյունքում անտառներից պետք է մաքրվեր 170 հեկտար տարածք: Դրա համար ՀՀ կառավարությունը ՀՀ  պետբյուջեից հատկացրել է 301.297 դոլարին համարժեք գումար, իսկ UNDP-ին տրամադրել է 60.259 դոլարի չափով դրամաշնորհ: 

Ինչպես գիտենք, անտառներից ափերի մաքրումը իրականացվում է ծայրահեղ անարդյունավետ. փայտանյութը հատվում և միանգամից վաճառվում է, իսկ թփերը և արմատները մնում են ջրի տակ:  

Մայիս 12, 2014 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր