

ԷկոԼուր
Ոստիկանությունը քրեական հետապնդում է հարուցել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Նախախորհրդարանը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Մաշտոցի պուրակը վերանվանվեց ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով: Անվանափոխությանը դեմ էին Մաշտոցի պուրակի պաշտպանները, որոնք արարողությունից րոպեներ առաջ բերման ենթարկվեցին: Նրանց թվում էր նաեւ Գեւորգ Սաֆարյանը:
«Ակնհայտ է, որ ակտիվիստի նկատմամբ քրեական գործ հարուցելով՝ ոստիկանությունը փորձում է արդարացնել իր իսկ կողմից գործադրված բռնությունը և կոծկելու իրական մեղավորներին»,-գրում է Նախախորհրդարանը:
Գևորգ Սաֆարյանն ինքնառաջադրվել է որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու։
Մայիս 30, 2014 at 12:12
