

ԷկոԼուր
«Luxury Group»-ի կազմակերպած «Տարվա մարդիկ 2013» մրցանակաբաշխության քվեարկությունն ավարտվեց ժամկետից շուտ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեցին վերոնշյալ ընկերությունից: Ընկերությունը ԷկոԼուրին չպարզաբանեց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի հետ տեղի ունեցած դեպքը:
Հիշեցնենք, որ Սիլվա Ադամյանը հունիսի 6-ին հայտարարությամբ դիմեց հանրությանը՝ նշելով, որ www.luxuryblog.am կայքում տեղադրված «Տարվա մարդիկ 2013» մրցանակաբաշխության էջից, որտեղ ինքը ներկայացված էր «Տարվա բնապահպան» անվանակարգում, անհայտացել է իր անունը:
Հունիս 10, 2014 at 17:28
