

ԷկոԼուր
Ոստիկանները թույլ չեն տալիս «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներին եւ մի շարք այլ քաղաքացիների մտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք (ՀԾԿՀ) եւ մասնակցել ՀԾԿՀ-ի նիստին, որտեղ քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Պատճառաբանում են, թե դահլիճում տեղ չկա: Սարյան փողոցն ամբողջությամբ շրջափակված է ոստիկաններով:
Քաղաքացիները պահանջում են հետաձգել նիստը եւ այն անցկացնել ավելի ընդարձակ դահլիճում, որտեղ բոլորն էլ կկարողանան մասնակցել նիստին:
Հուլիս 01, 2014 at 11:26
