

ԷկոԼուր
ՀՀ նոր կառավարությունն արագորեն իրականացնում է ազդեցության ոլորտների փոփոխություն: Փոփոխության տակ ընկավ նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն` եկամուտի ստացման եւ բաշխման ամենաուժեղ լծակներից մեկը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախագահի պաշտոնում առաջադրում են Վահե Հակոբյանին` Սյունիքում հզոր կառավարիչ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն:
Վահե Հակոբյանն արդեն իսկ ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մարզպետ նա դարձավ սպանության գործում ներգրավված Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի սկանդալային հրաժարականից հետո: Սյունիքի մարզը դարձավ Հակոբյանների ընտանիքի մենաշնորհը: Սակայն նոր շրջադարձ, եւ Մաքսիմ Հակոբյանը 2014թ-ին զրկվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնից այն բանից հետո, երբ գերմանական Chronimet ընկերությունը մի քանի ամիս շարունակ ներքին աուդիտ էր իրականացնում: Հետաքրքիր է, թե ինչ կշահի Հակոբյանների ընտանիքը Վահե Հակոբյանի նոր պաշտոնից, եւ արդյոք կա այդ նշանակման մեջ այլ մոտիվ, օրինակ, քաղաքական:
Սեպտեմբեր 04, 2014 at 16:49
