

ԷկոԼուր
«Կապան» քաղաքացիական շարժումը www.change.org կայքում անցկացնում է ստորագրահավաք՝ ընդդեմ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանի:
«Խորհրդային տարիներին Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ դատապարտվել է քրեական հանցագործությունների համար:
Անկախության տարիներին Սուրիկ Խաչատրյանը և նրա շրջապատը բազմիցս առնչվել են մի շարք աղմկոտ հանցագործությունների հետ:
Այդպիսի կենսագրության և վարքուբարքի տեր մարդուն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը գնահատում ենք որպես արհամարհանք Սյունիքի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, Սյունիքում քրեական մեթոդների վերջնական ամրապնդմանն ու արտագաղթն արագացնելուն ուղղված քաղաքականություն:
Կոչ ենք անում Սյունիքի և Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ մեր հայտարարությանը», - նշված է «Կապան» քաղաքացիական շարժման հայտարարության մեջ:
Ցանկացողները ստորագրահավաքին կարող են միանալ այստեղ:
Հոկտեմբեր 02, 2014 at 15:07
