

ԷկոԼուր
Հունիսի 22-ից սկսված էլեկրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը 5 օր անց պառակտվեց:
Հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնության մի մասը Բաղրամյան պողոտայից տեղափոխվեց Ազատության հրապարակ:
Սրան նախորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` ուղղված ցուցարարներին. «Առաջարկում եմ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հարցերին»:
«Ես պայքարը շարունակելու ամենաակտիվ կողմնակիցն եմ, բայց ցանականում եմ, որ գնանք, մեկ այլ հարթությունում տանենք: Առաջարկում եմ միտինգը տեղափոխել Ազատության հրապարակ, - ցուցարարներին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, - ովքեր կողմնակից են մնալու Բաղրամյանում, կարող են հանգիստ մնալ: Եթե մեծամասնությունը կողմ է գնալ Ազատության հրապարակ և ավելի խելամիտ որոշումներ կայացնելու, գնում ենք Ազատության հրապարակ»:
Շուշանյանի այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ ցուցարարների զայրույթը: Նրանք պահանջում են ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշման կասեցում, այլ չեղարկում: Ի պատասխան Վաղինակ Շուշանյանի հորդորների ազատել Բաղրամյան պողոտան և տեղափոխվել Ազատության հրապարակ, ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ Բաղրամյան, Բաղրամյան:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացավ, որ Ազատության հրապարակի ցուցարարներին ոչ ոք ձեռք չի տա, սակայն իրադարձությունների քրոնիկոնում հայտնվեց տեղեկատվություն, որ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել մի երիտասարդ, ով ուժ է գործադրել ոստիկանի նկատմամբ:
Բաղրամյանի ակտիվիստները հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը անցկացրեցին հանգիստ: Այժմ Բաղրամյանի ակտիվիստները մտադիր են երթ կազմակերպել Երեւանի փողոցներով` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:
![]() |
|
|
![]() |
![]() |
|
![]() |
|
|
![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
![]() |
![]() |
|
|
|
![]() |
Հունիս 29, 2015 at 17:37











