

ԷկոԼուր
Սյունքի «Էկոլոգիական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ուսումնասիրում է, թե որքան է ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերության մասնակցության չափը իր բոլոր դրական և բացասական ազդեցություններով:
Կազմակերպությունը նաեւ իրականացնում է վերլուծական ուսումնասիրություններ բնապահպանական կառավարման համակարգի վերաբերյալ:
ՀԿ-ն այս նախաձեռնությունը իրականացում է «Նպաստել բնապահպանական քաղաքականությունների միջոցով շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ավարտին ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն ծրագրի փորձագետների կողմից մշակված առաջարկություններ:
Ծրագրի այս փուլում տեղական մակարդակներում ուսումնասիրվում են խնդիրները և տարբեր քաղաքացիական խմբերի, գործարար կառույցների հետ իրականացվում մշտական խորհրդակցություններ:
«Նպաստել բնապահպանական քաղաքականությունների միջոցով շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը» ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Օգոստոս 03, 2015 at 14:54
