Հայաստանում ագրո և Էկո զբոսաշրջության զարգացման համար բացակայում է պետական աջակցությունը

Հայաստանում ագրո և Էկո զբոսաշրջության զարգացման համար բացակայում է պետական աջակցությունը

ԷկոԼուր

Հայաստանում ագրո եւ Էկո զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ են պետական ծրագրեր եւ ֆինանսական աջակցություն: Այս կարծիքին են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության բաժնի դասախոսներ Հերմինե Առաքելյանը և Աննա Մինասյանը:

«Հայաստանում այսօր չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, չկան էկոհյուրանոցներ: Դա պետք է արվի պետական մակարդակով: Եթե պետությունը դա չի անում, մեկ-երկու հյուրանոց ոչ մի ստանդարտներ չեն կարող իրականացնել: Պակասում է նաև կրթվածության մակարդակը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Աննա Մինասյանը:

«Մենք այսօր չունենք ստանդարտավորված շուկա, չկան կոնկրետ չափորոշիչներ, որոնցով պետք է շարժվել», - նշեց Հերմինե Առաքելյանը:

Ըստ մասնագետների՝ զբոսաշրջության այս ճյուղերի զարգացման համար կան լավ նախադրյալներ՝ ռեսուրսներ, բնական միջավայր, համայնքներ, որոնք կարող են խթանել էկո և ագրո զբոսաշրջության զարգացմանը. «Ագրո և էկո զբոսաշրջության զարգացման համար մեծ նախադրյալներ ունեն Լոռու, Սյունիքի մարզերը: Զարգացնելով այս ճյուղերը՝ մենք միաժամանակ կլուծենք նաև համայնքների զարգացման խնդիրը, և բնակչությունը ներգրավված կլինի բիզնես ոլորտում»:

Փետրվար 09, 2016 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր