Ինչ քայլեր է անում Հայաստանը «Կանաչ տնտեսության» նեդրման համար

Ինչ քայլեր է անում Հայաստանը «Կանաչ տնտեսության» նեդրման համար

ԷկոԼուր

««Կանաչ տնտեսության ներդրման» քաղաքականությանն ուղղված գործողությունների շրջանակներում դեռևս 2015 թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի համակարգող խորհրդի նիստ, որը քննարկել է ծրագրի գործունեությունն ու արդյունքները, ինչպես նաև խրախուսել ՌԱՄԱ կենտրոնի ստեղծման գաղափարը: ՌԱՄԱ կենտրոնը կկազմակերպի խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաև կմշակի ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության նոր տեխնոլոգիաներ և «կանաչ» տնտեսության ռազմավարություն», -ասել է  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը Բրյուսելում փետրվարի 10-11-ին ընթացող ԵՄ արևելյան գործընկերության երկրների՝ «Դեպի «Կանաչ տնտեսության» ներդրում» /EaP GREEN/ 5-րդ նստաշրջանում:

«Կանաչ տնտեսության ներդրման» քաղաքականությունն ուղղված է ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների աջակցությանը՝ տնտեսության զարգացման «կանաչ» մոդելին անցման հարցում՝ հաղթահարելու տնտեսական աճի ուղղակի կախվածությունը շրջակա միջավայրի դեգրադացումից և բնական ռեսուրսների վատնումից:  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փետրվար 11, 2016 at 17:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր