ՀԷՑ-ը պնդում է, որ իր պարտքերը ինքնուրույն է մարում եւ Համաշխարհային բանկի վարկի հետ կապ չունի

ՀԷՑ-ը պնդում է, որ իր պարտքերը ինքնուրույն է մարում եւ Համաշխարհային բանկի վարկի հետ կապ չունի

ԷկոԼուր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլլարի վարկ վերցնելու առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այսօրվա դրությամբ կա հստակ ձեւավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ֆինանսական առողջացման նպատակով չի ներգրավվել եւ չի նախատեսվում ներգրավել որեւէ վարկային միջոց՝ պետության կողմից կամ պետական երաշխիքով:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը, եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որեւէ առնչություն չունի»:

Փետրվար 23, 2016 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր