Ռուսական Բնապահպանական պալատը կոչ է անում երկրից վտարել WWF-ին և Greenpeace-ին

Ռուսական Բնապահպանական պալատը կոչ է անում երկրից վտարել WWF-ին և Greenpeace-ին

ԷկոԼուր

Ռուսական Բնապահպանական պալատը մտադիր է «ազգայնացնել» բնապահպանությունը և պահանջում է «արտասահմանյան գործակալներ» ճանաչել այնպիսի միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են WWF-ն ու Greenpeace-ը:

Ներկայացնում ենք հատվածներ «Կանաչ դար» համառուսական բնապահպանական շարժման և Ռուսաստանի Բնապահպանական պալատի համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Կոպտև-Դվորնիկովի www.lenta.ru (http://ecochamber.ru/news/646-davajte-nazyvat-vsjo-svoimi-imenami) կայքին տված հարցազրույցից. «...Greenpeace և WWF հրեշ-կազմակերպությունները օկուպացրել են մեր երկրի տեղեկատվական դաշտի առյուծի բաժինը: Ես վստահ եմ, որ հաճախ այս բնապահպանական կազմակերպությունների գործողություններն ուղղակիորեն կապված են, այսպես կոչված, արտասահմանյան մրցակիցների պատվերի հետ...Ուղարկելով նամակ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Իվանովին՝ մենք երկու նպատակ ենք հետապնդել՝ մի կողմից երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրել տվյալ արտասահմանյան կազմակերպությունների և նրանց հետ փոխկապակցված տեղական ՀԿ-երի ցանցի  հակառուսական գործունեության վրա, մյուս կողմից ընդգծել երկրի համար բնապահպանական օրակարգի արդիականությունը...Իրոք, մենք ակտիվորեն կոչ ենք անում և իշխանությանը, և ուժային կառույցներին...»:

ԷկոԼուր. ռուս բնապահպաններ, ուշքի եկեք, ի՞նչ արտասահմանյան մրցակիցներ: Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ, և ցանկացած մեկուսացում նշանակում է վերադարձ դեպի միջնադար:

Ապրիլ 08, 2016 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր