Ո՞վ է պատասխան տալ տալու Հայաստանի գետերի աղտոտման համար

Ո՞վ է պատասխան տալ տալու Հայաստանի գետերի աղտոտման համար

ԷկոԼուր

Դեբեդ գետի ավազանը չի փայլում իր մաքրությամբ: Մեր լեռնային անապակ գետերն այսօր աղտոտված են ծանր մետաղներով եւ տոքսիկ նյութերով: Այդ թունավոր ջրերով լոռեցիները ոռոգում են իրենց ցանքատարածությունները, ջրում իրենց կովերին եւ ոչխարներին: Արդյունքում այդ ծանր մետաղներն  ու թունավոր նյութերը բուսական եւ կենդանական ծագման սննդամթերքի միջոցով հայտնվում են մարդու օրգանիզմում եւ դառնում տարբեր հիվանդությունների պատճառ: Այսպիսով, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Տաշիր, Մարցիգետ և Ախթալա գետերից վերցված փորձանմուշներում որոշված ցուցանիշներից, ըստ ձկնատնտեսական նորմաներով գնահատման, գերազանցվել են նիտրիտ, ամոնիում իոնների, ԹՔՊ–ի, ԹԿՊ5–ի, ալյումինի, վանադիումի, քրոմի, մանգանի, ցինկի, պղնձի, Ախթալա գետի գետաբերանի հատվածում նաև սուլֆատ իոնի, երկաթի, կոբալտի, սելենի և կադմիումի սահմանային թույլատրելի նորմաները:  2012թ. դեկտեմբերի դրությամբ Ախթալա գետի գետաբերանի հատվածում դիտվել է մանգանով, պղնձով և ցինկով արտակարգ բարձր աղտոտվածություն: Սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 200,7; 247,6 և 395,6 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաև ալյումինով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 14,7 անգամ: սուլֆատ, նիտրիտ և ամոնիում իոնները սահմանային թույլատրելի նորմաները գերազանցել են համապատասխանաբար 7,2; 1,5 և 3,9 անգամ: Երկաթի, կոբալտի, սելենի և կադմիումի սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 1,7; 2,8; 1,8 և 7,4 անգամ:

Նշենք, որ գետերի աղտոտման պատճառը Լոռիում  իրանակացվող հանքարդյունաբերական գործունեությունն է: Այստեղ հանքարդյունաբերությամբ  են զբաղվում«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը, «Թեղուտ» ՓԲԸ-ն,  «Սագամար» ՓԲԸ-ն:

Մարտ 04, 2013 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր