Կլիմայական հիմնադրամները չպետք է ֆինանսավորեն ՀԷԿ-երի ամբարտակների կառուցումը. միջազգային հանրություն

Կլիմայական հիմնադրամները չպետք է ֆինանսավորեն ՀԷԿ-երի ամբարտակների կառուցումը. միջազգային հանրություն

ԷկոԼուրը միանում է միջազգային կազմակերպությունների հայտարարությանն՝ ընդդեմ կլիմայական հիմնադրամների կողմից ՀԷԿ-երի ամբարտակների կառուցման ֆինանսավորման: 

Կլիմայի մեղմմանն ուղղված ջանքերը պետք է մերժեն «կայուն հիդրոէներգետիկան»՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի լուծում: Քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական շարժումներն ու տեղական տասնյակ կազմակերպություններ, գիտնականներ ու բնապահպաններ ամբողջ աշխարհից հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կլիմայական հիմնադրամներին բացառել նոր հիդրոէլեկտրակայանների ամբարտակների կառուցումը: Բաց հայտարարությունն առաջին հերթին ուղղվել է Կլիմայի փոփոխության համաժողովի COP26-ի նախագահ Ալոկ Շարմային և COP-26-ի բոլոր կողմերին

«Հիդրոէլեկտրակայանների կառուցման ֆինանսավորումը ոչ միայն չի կանխի կլիմայի աղետալի փոփոխությունը, այլև կվատթարացնի կլիմայի ճգնաժամը` կտրուկ ավելացնելով մեթանի արտանետումները և շեղելով կլիմայական հիմնադրամները էներգետիկ ու ջրային նշանակալի լուծումներից:

Հիդրոէներգետիկական ամբարտակները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ: Մեր կլիման և հիդրոլոգիական ցիկլերը փոխվում են, սակայն հիդրոէներգետիկական ամբարտակները հարմարեցված չեն այդ փոփոխություններին: Կլիմայի փոփոխության հետևանքով սրվել է աննախադեպ ջրհեղեղների խնդիրը, որն արդեն իսկ սպառնում է ամբողջ աշխարհի ամբարտակների անվտանգությանը, իսկ ծայրահեղ եղանակային երևույթները բարձրացնում են պատնեշների փլուզման վտանգը: Միևնույն ժամանակ, աճող և երկարատև երաշտները պատճառ են դառնում, որ ջրամբարները չորանան, իսկ հիդրոէներգետիկայից կախված էներգահամակարգերը բախվեն էլեկտրաէներգիայի փոխանցման տևական ընդհատումներին, ինչն էլ զգալի տնտեսական հետևանքներ է առաջ բերել: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակների ընթացքում այս միտումներն էլ ավելի կվատթարանան:

Ի նշան վերոգրյալի՝ մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում.

- Արգելել նոր հիդրոէլեկտրակայանների ամբարտակների համար ֆինանսական միջոցների հատկացումը՝ Փարիզյան համաձայնագրին համատասխան:

- Երկրները պետք է բացառեն հիդրոէլեկտրակայանների նոր ամբարտակներն իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողություններում:

- Արդար և կայուն էներգետիկ անցում և տնտեսական վերականգնում, որի կենտրոնում մարդիկ են ու էկոհամակարգերը:

- Ներդրումներ արագ ընդլայնվող իրապես վերականգնվող էներգիայի աղբյուրների համար, որոնք կարող են ապահովել անհրաժեշտ էներգիայի հասանելիությունը` հրաժարվելով կործանարար հանածո վառելիքներից և հիդրոէլեկտրակայաններից:

- Էկոհամակարգի գործընթացներին խոչընդոտող կործանարար և հնացած ամբարտակների ապամոնտաժում, ինչը կապահովի կայունության և սննդի անվտանգության լրացուցիչ առավելություններ:

- Առկա ամբարտակների արդիականացում կամ վերանորոգում, որտեղ դա տնտեսապես նպատակահարմար է և չի վտանգում էկոհամակարգերը:

-  Էներգախնայողության և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև էլեկտրական ցանցերի արդիականացում` էներգիայի պահանջարկը նվազեցնելու համար:

- Պաշտպանության մշտական միջոցներ, որոնք արգելում են ամբարտակների կառուցումը ազատ հոսքով գետերի և քաղցրահամ ջրերի առավել կենսական էկոհամակարգերի վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են տասնյակ միջազգային նախաձեռնություններ ու կազմակերպություններ:

Asia Indigenous Peoples Pact (AIPP)

Burma River Network

Coalition des OSC pour le Suivi des Reformes et de l’Action Publique (CORAP), Democratic Republic of Congo

Comunidades SETAA/Movimiento Ríos Vivos, Colombia

Ecosistemas, Chile

Earth Thrive

Fundacion Yumana, Colombia

Indigenous Peoples Rights International (IPRI)

Indigenous Peoples Major Group (IPMG)

Interamerican Association for Environmental Defense (AIDA)

International Rivers

Justiça Ambiental, Mozambique

Karen Environmental Social Action Network (KESAN)

Karen Rivers Watch

Rivers without Boundaries

Save the Mekong Coalition

Save the Salween Network

Save the Tigris

South Asia Network on Dams, Rivers and People (SANDRP)

Waterkeeper Alliance

EcoLur informational NGO

Սեպտեմբեր 13, 2021 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր