

Այս ջրամբարների տարեկան լցվածության, ոռոգման և հիդրոէներգետիկ նպատակներով ջրառի մասին տվյալները հրապարակային չեն: Ինչպես նաև հրապարակային չէ, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ջրամբարների, նաև «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երի ջրանցքների և ջրագծերի անվտանգ աշխատանքի ապահովման համար: Նշենք, որ 2016-2021թթ. հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի համաձայն՝ այս ջրավազանային կառավարման տարածքում վթարի վտանգավորության տեսանկյունից բարձր ռիսկային համարվող և հնարավոր արտակարգ իրավիճակ ստեղծող հիդրոտեխնիկական կառույցների թվում նշված են նաև Սպանդարյանի, Տոլորսի ջրամբարները, «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երի ջրանցքները և ջրագծերը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկատվություն հետևյալի մասին.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարին
- Ինչո՞ւ չեն հրապարակվում Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարների լցվածության մասին տվյալները:
- Վերջին 5 տարիների ընթացքում որքանո՞վ են լցված եղել Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարները:
- Ջրօգտագործման թույլտվությունների համաձայն՝ վերոնշյալ ջրամբարներից որքա՞ն ջրառ է նախատեսված Որոտանի հիդրոհամալիրի և որքա՞ն ջրառ ոռոգման նպատակով:
- Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ արդյո՞ք այս ջրամբարներում նկատվում է ջրալցվածության նվազում:
- Լուծված չեն հիդրոէլեկտրակայանների շահագործման ժամանակ գոյացող տրանսֆորմատորային և այլ կարգի յուղերի (1-4 վտանգավորության դասի թափոններ) անվտանգ հավաքման, պահեստավորման և դրանց չեզոքացման ու վնասազերծման հարցերը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը խնդրի կարգավորման համար:
- Որոտանի հիդրոհամալիրի տեխնիկական վերազինման բնապահպանական ծրագրով նախատեսված՝ Անգեղակոթ, Սպանդարյան, Շամբ, Տոլորս ջրամբարներում ձկնապաշտպան կառույցները չեն տեղադրվել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը ջրամբարներում ձկնապաշտպան միջոցառումների իրականացման տեսանկյունից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին
- Վերջին 5 տարիների ընթացքում տարեկան որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրել Որոտանի հիդրոհամալիրը։
- «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարներն ընդգրկված են պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկում: Արդյո՞ք «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ն գրավադրել է նաև այս ջրամբարների պատվարները, և արդյո՞ք դա չի հակասում ՀՀ օրենսդրությանը:
- Վերջին 5 տարիների ընթացքում ոռոգման նպատակով որքա՞ ն ջրառ է իրականացվել «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող ջրամբարներից սնվող ջրանցքներով և ջրագծերով։
- 2020-2021թթ «Սյունիք» ՋՕԸ-ի կողմից ի՞ նչ ծավալի աշխատանքներ են իրականացվել ջրանցքների և ոռոգման համակարգերի մաքրման ոլորտում։
- Վերջին 5 տարիների ընթացքում ի՞նչ սոցիալական ծրագրեր է իրականացրել «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ն ազդակիր բնակավայրերում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին
- Ե՞րբ է վերջին անգամ նախարարությունը ստուգել Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարների պատվարների, ինչպես նաև Որոտանի հիդրոհամալիրի ՀԷԿ-երի ջրանցքների և ջրագծերի անվտանգությունը և ի՞նչ թերություններ կամ խնդիրներ է արձանագրել:
- Արդյո՞ք նախարարությունն իրականացրել է վերոնշյալ ջրամբարների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և գնահատել ջրամբարների սեյսմիկ խոցելիությունը և ի՞նչ արդյունքներ է արձանագրել:
- Արդյո՞ք հեղեղումների վտանգի մասին ահազանգման և նախազգուշացման նպատակով ջրամբարների պատվարներից ներքև ներդրվել են վաղ ահազանգման համակարգեր և հեղեղումների ու սողանքների մոնիտորինգի ծառայություններ, որոնց միջոցով իրականացվի ռիսկերի շարունակական դիտարկում, վերլուծություն և դրանց զարգացումների մասին նախազգուշացում։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին
- Վերջին անգամ տեսչական մարմինը ե՞րբ է ստուգում անցկացրել Որոտանի հիդրոհամալիրում և ինչ խախտումներ է արձանագրել:
- 2021 թվականին նախարտեսվու՞մ են արդյոք տեսչական ստուգումներ Որոտանի հիդրոհամալիրում»:
Սեպտեմբեր 24, 2021 at 17:39