Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պատրաստվում է էներգետիկ անցման

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պատրաստվում է էներգետիկ անցման

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) պատրաստվում է էներգետիկ անցման (Նկատառում. Էներգետիկ անցումը գլոբալ անցում է հանածո վառելիքի օգտագործմամբ արտադրվող էնեգիայից դեպի վերականգնվող աղբյուրների էներգիայի, որն ապահովված է հավաքական գլոբալ պարտավորությամբ՝ պահել գլոբալ տաքացումը 2˚C-ց ցածր մակարդակում՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC)): ԱՃԹՆ-ի շրջանակներում էներգետիկ անցումը կարող է ունենալ  լուրջ հետևանքներ:

Խոսքն առաջին հերթին տվյալների և տեղեկատվության բացման և հաշվետվողականության աջակցման պահանջի մասին է: ԱՃԹՆ խորհուրդը դեկտեմբերի 14-ին անցկացրեց սեմինար էներգետիկ անցման թեմայով՝ առաջարկելով Ասիայի երկրների  փորձը: Մասնավորապես, քննարկմանը ներկայացվեցին հանածո վառելիքի արտադրման տվյալների վերլուծությունը և փոխադրումից եկամուտները, սոցիալական ծախսերը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ներկայացվեց ԱՃԹՆ-ի ծրագրային փաստաթուղթը, որում, մասնավորապես, նշված է.

  • Հանածո վառելիքից վերականգնվող աղբյուրների էներգիայի անցումը կհանգեցնի այնպիսի կարևոր հանքանյութերի պահանջարկի, ինչպիսիք են կոբալտը, պղինձը, լիթիումը, նիկելը և վանադիումը: Աճող պահանջարկը կարող է խորացնել կոռուպցիոն և եկամուտների կորստի առկա ռիսկերը՝ կապված այդ օգտակար հանածոների արդյունահանման և մատակարարման հետ:
  • ԱՃԹՆ-ի ստանդարտն ապահովում է տվյալներ, որոնք նպաստելու են օգտակար հանածոների արդար և կայուն մատակարարման դրանց հետախուզման և արդյունահանման պահից: Այն նախատեսում է իրական սեփականատերերի տեղեկատվության բացահայտում, պայմանագրերի թափանցիկություն, էկոլոգիական հաշվետվություններ և վերահսկում լիցենզավորման, արդյունահանման և արտահանման նկատմամբ:
  • ԱՃԹՆ ստանդարտը լրացնում է  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ԵՄ հաշվետվության սկզբունքներն ու ստանդարտները՝ տրամադրելով կարևոր տեղեկատվություն այն երկրների մասին, որոնք արդյունահանում են կրիտիկական օգտակար հանածոներ՝ այդպիսով նպաստելով այդ օգտակար հանածոների գնմանը:

ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքում կարելի է գտնել մեթոդական նյութեր ԱՃԹՆ-ի այնպիսի պահանջների կատարման վերաբերյալ, ինչպիսիք են.

  • ԱՃԹՆ մեթոդական ուղեցույցեր: Բնապահպանական ծախսերի 6.1 պահանջի մեթոդական ուղեցույցը պարունակում է է քայլ առ քայլ հրահանգներ էկոլոգիական հաշվետվության պահանջների կատարման վերաբերյալ:
  • ԱՃԹՆ ծրագրային փաստաթուղթը: ԱՃԹՆ ծրագրային փաստաթղթում նկարագրվում են հանածո վառելիքի սուբսիդիաների տարբեր տեսակները, քվազիֆիսկալ սուբսիդավորման ԱՃԹՆ պահանջները և ԱՃԹՆ անդամ երկրների կողմից համապատասխան բացահայտումների օրինակները:
  • Միջազգային էներգետիկ գործակալություն:  «Համաշխարհային էներգետիկայի տեսության» (World Energy Outlook) շրջանակում հատուկ զեկույցում առաջարկվում է համալիր վերլուծություն կրիտիկական օգտակար հանածոների պաշարների և էներգետիկ ոլորտի անվտանգ և արագ վերափոխման հեռանկարների միջև առկա բարդ կապերի վերաբերյալ:
  • Համաշխարհային բանկ: Համաշխարհային բանկը ևս հրապարակել է սոցիալ-էկոլոգիական գնահատման ուղեցույցներ և պարտավորություններ վարկառուների համար՝  էկոլոգիական ռիսկերի և հետևանքների  կառավարման տեղեկատվական աջակցության նպատակով:

Նշենք, որ Հայաստանը ԱՃԹՆ-ի անդամ երկիր է 2019 թվականից: Հայաստանում ԱՃԹՆ ստանդարտի պահանջները վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունաբերությանը, որը ներառում է հազվագյուտ և գունավոր մետաղներ, այդ թվում այնպիսիք, որոնք պահանջվում են այլընտրանքային էներգիայի արտադրության համար: Սակայն մինչ օրս Հայաստանում էներգետիկ անցման հարցը ԱՃԹՆ-ի շրջանակներում չի դիտարկվել։

Հունվար 03, 2022 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր