Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա

2021 թ-ի տարեվերջին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ: Այս բաժանորդների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։  Ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝  գործող 37.98 դրամի փոխարեն 43.48 դրամ:

Ըստ ՀԾԿՀ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններն են.

  • ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոփոխությունը` համաձայն վարկային պայմանագրերի: ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մայր գումարների մարման և սպասարկման ծախսերն ավելացել են շուրջ 21.23 միլիարդ դրամի չափով (առանց ԱԱՀ-ի), այդ թվում ՀԱԷԿ-ի համար ծախսն ավելացել է 15,23 միլիարդ դրամով, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի համար՝ 5,6  միլիարդ դրամով, այլ ընկերությունների համար՝ 0,4 միլիարդ դրամով:
  • ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված պարտավորությամբ պայմանավորված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի գործունեությունը: «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման արդյունքում ծախսերն ավելացել են շուրջ 14.5 միլիարդ դրամի չափով (առանց ԱԱՀ-ի):
  • Էլեկտրաէներգետիկական համակարգում 2021թ. իրականացված ներդրումների փոխհատուցումը մաշվածության և շահույթի տեսքով ավելացել է շուրջ 9.9 մլրդ դրամի չափով (առանց ԱԱՀ-ի):

 

Հունվար 06, 2022 at 10:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր