17 ՀԷԿ-ում հայտնաբերված խախտումների արդյունքում բնությանը պատճառվել է 626 միլիոն դրամից ավելի վնաս

17 ՀԷԿ-ում հայտնաբերված խախտումների արդյունքում բնությանը պատճառվել է 626 միլիոն դրամից ավելի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2021թ․ ընթացքում կատարված աշխատանքները: Արդյունքների մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութից, որը տեղադրված է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքէջրի նորությունների բաժնում: Տեսչական մարմինն իր կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփիչ մամլո հաղորդագրություն չի տարածել:

Ըստ տեսանյութի՝ 2021թ-ին տեսչական մարմինը 213 ստուգում է իրականացրել, որից 142-ը արտածրագրային են եղել: Հայտնաբերվել է 2055 իրավախախտում, հարուցվել է 1016 վարչական վարույթ, 1116 վարչական տույժ: 2020-ին շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 1.5 միլիարդ դրամը, նշանակվել է մոտ 76 միլիոն դրամի վարչական տուգանք: 2021թ. բնությանը հասցված վնասի չափն ավելացել է 16 տոկոսով՝ կազմելով մոտ 2 միլիարդ դրամ: Նշանակվել է 101 միլիոն դրամի վարչական տուգանք:

2021թ-ին 17 մեծ ու փոքր ՀԷԿ-երում հայտնաբերած խախտումներով շրջակա միջավայրին 626 միլիոն դրամից ավելի վնաս է հաշվարկվել, և մոտ 3.5 միլիոն դրամի վարչական տուգանք կիրառվել: 

«Հայանտառի» տարբեր անտառտնտեսություններում էլ իրականացվել  է 8 ստուգում և 65 միլիոն դրամի վնաս է հաշվարկվել:

Թե որքան վնաս է հաշվարկվել և որքան տուգանք նշանակվել հանքարդյունաբերական ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, տեսանյութում չի նշվում:

Ստուգումների նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:



Հունվար 26, 2022 at 09:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր