Թալինում շահագործման է հանձնվել 5 ՄՎտ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Թալինում շահագործման է հանձնվել 5 ՄՎտ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Մայիսի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում շահագործման է հանձնվել 5 ՄՎտ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Այն հիմնել է «Բիլդմաստեր» ՍՊԸ-ն:  «Կայանն արտադրում է 10 500 000 կվտ/տարի էլեկտրաէներգիա և CO2 գազի արտանետումը կրճատում է 10200 տոննա/տարի-ով։ «Թալին-2»-ի կառուցման համար ձեռք է բերվել շուրջ 11,5 հա հողակտոր, որից շուրջ 7,5 հա էներգետիկ նշանակության հողակտորի վրա կառուցվել է կայանը»,- նշված է Արարգածոտնի մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Շնորհավորանքի խոսքում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծել է, որ կայանը երկրի և մարզի տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում, և նման խոշոր ներդրումները մարզում խրախուսելի են։ 
«Թալին 2» արևային կայանի կառուցման ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։ 

Մայիս 23, 2022 at 11:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր