

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում կկառուցվի 5000 Կվտ հզորությամբ «Գագարին-1» արևային էլեկտրակայանը: Այն կկառուցի «Դիջիդաթա» ՓԲԸ-ն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ «Դիջիդաթա» ՓԲԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա 20 տարի ժամկետով: Լիցենզիան կգործի մինչև 2044թ. հոկտեմբերի 13-ը: Կայանի կառուցման ժամանակահատված է սահմանվել մինչև 2024թ. հոկտեմբերի 13-ը:
Հոկտեմբեր 18, 2022 at 13:59