ՀԾԿՀ-ն սահմանեց «Էտ Սոլար», «Էդմ Սոլար» և «Արտսոլար» ՍՊԸ-երի արևային կայանների էլեկտրաէներգիայի սակագինը

ՀԾԿՀ-ն սահմանեց «Էտ Սոլար», «Էդմ Սոլար» և «Արտսոլար» ՍՊԸ-երի արևային կայանների էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սույն թվականի նոյեմբերի 16-ին «Էտ Սոլար» ՍՊԸ-ի, «ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ի,  «Արտսոլար» ՍՊԸ-ի նույնանուն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանեց 25.052 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի: ՀԾԿՀ-ի որոշումը գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը: 

«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն և «Էտ Սոլար» ՍՊԸ-ն արևային ֆոտովոլտային կայաններ են կառուցելու Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի տարածքում՝ 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ: 

«Արտ Սոլար» ՍՊԸ-ի արևային ֆոտովոլտային էլետրակայանը կառուցվելու է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում: Կայանի նախատեսվող հզորությունը 3.22 ՄՎտ է: Կայանը կզբաղեցնի 5.46 հեկտար տարածք: Կայանի տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտուց 300 մետր հեռավորության վրա: 

Նոյեմբեր 17, 2022 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր