

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական տարածքում «Սելիմե» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով Սալի գետից 790 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության կայքում տեղադրված հայտարարության՝ ՓՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Հոստուն» ՍՊԸ-ն:
Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ հասցեում: «Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ)», - նշված է հաղորդագրության մեջ:
Սալի գետը Եղեգիս գետի վտակներից է:
Նոյեմբեր 23, 2022 at 16:27