«Վարարած Աղստևի հասցրած վնասները. Տավուշի բնակավայրերը՝ աղետի գոտի». Էկոլուրի նոր տեսանյութը

«Վարարած Աղստևի հասցրած վնասները. Տավուշի բնակավայրերը՝ աղետի գոտի». Էկոլուրի նոր տեսանյութը

Աղստև գետն այս տարի մի քանի անգամ վնասեց Տավուշի բնակավայրերը, ենթակառուցվածքները, մարդկանց: Վերջերս վարարած գետը վնասեց Խաշթառակ գյուղ տանող կամուրջը: Մինչ այդ էլ՝ մայիսյան հեղեղի հետևանքով ափերից դուրս եկած Աղստևը քանդել էր Դիլիջան-Իջևան մայրուղին Հաղարծին գյուղի հատվածում, բնակիչների տներ, ողողել էր հողամասեր, քշել անասուններին: 

Հաղարծին բնակավայրում 25 ընտանիք վնասի փոխհատուցման դիմում է ներակայացրել՝ պետությունից օգնություն ստանալու ակնկալիքով: Դիլիջան քաղաքի մի քանի հատվածներում մայթեզրեր են փլվել՝ անանցանելի դարձնելով դրանք հետիոտնի համար: Տուժած Դիլիջան քաղաքը և Հաղարծին գյուղը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ճանաչվել են աղետի գոտի։ 

Դիլիջան քաղաքին ու Հաղարծին բնակավայրին հասցված վնասների մասին Էկոլուրին պատմում են տեղական ինքնակառավարման մարմինների ու տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։

Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Օգոստոս 12, 2024 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր