

Լոռու մարզում բարդի տեսակի 3 ծառ ապօրինի հատելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 354 հազար դրամի վնաս: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժին:
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Տեսչական մարմնի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունից ստացված գրությունների հիման վրա կատարված զննման արդյունքում Լոռու մարզի բնակչի կողմից 0,12 խմ վառելափայտ և 0,65 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 16 հազար դրամի վնաս: Իսկ մարզի մեկ այլ բնակչի կողմից 0,59 խմ վառելափայտ և 0,28 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով՝ 20 հազար 700 դրամի վնաս: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:
Փետրվար 17, 2021 at 14:11
