Ավելի քան 140 հազար դրամի վնաս շրջակա միջավայրին՝ Տավուշի մարզում փայտանյութի ապօրինի մթերման և տեղափոխման արդյունքում

Ավելի քան 140 հազար դրամի վնաս շրջակա միջավայրին՝ Տավուշի մարզում փայտանյութի ապօրինի մթերման և տեղափոխման արդյունքում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա հաշվարկել է Տավուշի մարզում շրջակա միջավայրին հասցված վնասը, որը կազմել է 140 հազար 500 դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
 
Մասնավորապես՝
 
Խաշթառակ գյուղի բնակիչներ Կ.Ս.-ի և Ա. Ս.-ի կողմից համատասխանաբար՝ 0.4 խմ և 0.5 խմ թափուկ փայտանյութ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 9.100 և 9.000 դրամ:
 
Բերդ քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից կողմից 0.9 խմ թափուկ փայտանյութ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 32 հազար 400 դրամի չափով: 
 
Դիլիջան քաղաքի բնակիչ Ն.Ս.-ի կողմից 3 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 90 հազար դրամ:
 
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից՝ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության բաժիններ:

Մարտ 22, 2021 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր