

Տավուշի և Լոռու մարզերում ապօրինի հատված տարբեր տեսակի՝ համատասխանաբար 27 և 13 ծառի փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 2 միլիոն 559 հազար 500 և 543 հազար դրամ: Շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա:
Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ում և «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։
Ըստ տեսչական մարմնի՝ գործի նյութերն ուղարկվել են Տավուշի մարզի դատախազություն, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժիններ։
Մարտ 25, 2021 at 15:22