Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել է երեք անձ

Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել է երեք անձ

Ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման և ոստիկանության ծառայողների ու անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է երեք քաղաքացի: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից՝ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ներկայում քննվում է քրեական գործ՝ պարզելու 2021թ. նոյեմբերի 30-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքից փայտանյութի դուրսբերման դեպքը: Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ փայտանյութով բեռնված առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խոչընդոտել էին նշված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դեկտեմբեր 06, 2021 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր