Առավոտ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Slaq.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե այդ պաշտոնում իրեն փոխարինելու է այլ անձնավորություն: Հրապարակվել էր, թե էներգետիկայի նախարարության կազմից առանձնացվելու է ստորաբաժանումներից մեկը, եւ ընդերքի նախարարություն է ձեւավորվելու, իսկ նախարար նշանակվելու է Սյունիքի ներկայիս մարզպետը: Սուրեն Խաչատրյանը նշել է, թե շարունակելու է իր պաշտոնավարումը Սյունիքի մարզպետի պաշտոնում: Իսկ ներկայումս իր սեփական միջոցներով ընթանում են մարզպետարանի շենքի վերանորոգման աշխատանքներ:
Սեպտեմբեր 24, 2010
