Հեռադիտակներ ԲՀՊՏ-ներին ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ CNF-ից

Հեռադիտակներ ԲՀՊՏ-ներին ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ CNF-ից

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) կազմում գտնվող 5 ՊՈԱԿ-ներին նվիրաբերել և «Արփա» պահպանվող լանդշաֆտին  անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել է Vortex 12x50 Viper HD 20 հեռադիտակներ: Ըստ ՇՄՆ-ի պաշտոնական կայքի՝ դրանք էականորեն կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ու մոնիթորինգի իրականացմանը։  

Ըստ հաղորդագրության՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստացել է 8, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ 4, «Դիլիջան» ազգային պարկը՝ 2, «Արփի լիճ» ազգային պարկը՝ 2,  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 2 հեռադիտակ։ CNF-ի կողմից ևս 2 հեռադիտակ տրվել է Վայոց ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ 

Հոկտեմբեր 13, 2022 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր