Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 209 հազար եվրո է փոխանցել բնության հատուկ պահպանվող երկու տարածքների համար։ Այդ գումարից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 66 հազար 500 եվրոն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։
Ըստ CNF-ի՝ հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը՝ ապահովելով տարածքների պահպանության պատշաճ մակարդակը։
Մարտ 22, 2023 at 15:36