Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը փոխարինման նպատակով ներկայում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ՝ Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող ծառերն է հատում: Այս մասին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնել էր դեռևս ապրիլի 12-ին: «Ապրիլի 13-ին, ժամը 10:00-ին, Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հրապարակից Տերյան հատվածում) կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված Թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև Սոսիներով»,- նշված է ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ծառերի հատումն առաջացրել է Երևանի բնակիչների վրդովմունքը, նրանք պահանջում են դադարեցնել աշխատանքներն ու ներկայացնել ծառերի հատման պաշտոնական թույլտվությունները:
Գլխավոր լուսանկարը՝ Երևանի բնակիչների
Ապրիլ 13, 2023 at 11:11