Դիլիջան ազգային պարկում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ է կիրառվել

Դիլիջան ազգային պարկում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ է կիրառվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվել է օդային հետախուզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:
 
«Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։
 
Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբեր 05, 2023 at 10:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր