

Ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակ PM2.5 աղտոտվածության չափորոշիչով, որը սահմանում է օդում մասնիկների խտությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտների համաձայն՝ PM2.5-ի տարեկան միջին մակարդակը չպետք է գերազանցի 10 մկգ/խմ-ն, իսկ օրական միջին մակարդակը՝ 25 մկգ/խմ-ն: Ըստ The World Air Quality Index-ի (Օդի որակի համաշխարհային ինդեքս)՝ Երևանի աղտոտվածության մակարդակը դեկտեմբերի 8-ին 12-16 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի տարեկան միջին ցուցանիշը։
Դեկտեմբեր 08, 2023 at 15:40