

Այրվում է Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի հարակից անտառը, որը Իջևանի անտառտնտեսության կազմում է։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային ծառայության խմբի կողմից մարտի 17-ի ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տավուշի մարզի փրկարարական վարչությունից Էկոլուրին հայտեցին, որ հրդեհի ծավալների, տարածման պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ այս պահին հստակ տեղեկություններ չկան։
Մարտ 17, 2025 at 20:13