5 միլիոն եվրո արժողությամբ Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր է ներկայացվել Եվրամիություն

5 միլիոն եվրո արժողությամբ Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր է ներկայացվել Եվրամիություն

ԷկոԼուր

5 միլիոն եվրո արժողությամբ Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր է ներկայացվել Եվրամիություն: Այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է երեք առաջնահերթ միջոցառում. առնվազն մեկ խոշոր համայնքի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, երկրորդը՝ գետերի հուների մաքրում, հաշվի առնելով, որ կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի այն պատճառով, որ մեր ձկնուղիները փաստացի փակ են: Երրորդը՝ Սոտքի լքված հանքավայրի ռեկուլտիվացում՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի նմուշառում էր արվել ու բավականին լուրջ աղտոտում է այդ տարածքում ծանր մետաղներով, որը պետք է կանխել ռեկուլտիվացման աշխատանքներով: Հիմա մենք քննարկման փուլում ենք ԵՄ-ի և իրականացնող կազմակերպությունների հետ, որոնք են GIZ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերից կսկսվեն աշխատանքներն այդ ծրագրի շրջանակներում»,- ասաց Իրինա Ղափլանյանը:

Նա նշեց, որ նախարարությունը շարունակելու է նաև համագործակցել է Գերմանիայի Մագդեբուրգի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի հետ:

«Այս տարի հաստատվեց նոր դրամաշնորհ 500 000 եվրոյի չափով Գերմանիայի կրթության և գիտության նախարարության կողմից, որպեսզի այդ ինստիտուտը համագործակցի և՛ մեր նախարարության մոնիտորինգի կենտրոնի հետ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, որպեսզի շարունակական հետազոտություններ արվեն՝ հասկանալու Սևանի էկոհամակարգի հետ կապված խնդիրները և լուծումները»,- ասաց Իրինա Ղափլանյանը:

12:57 Հունիս 02, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news